Օրենսդիրը, կարևորելով արյան դոնորների դերը, նրանց համար սահմանել է հատուկ աշխատանքային արտոնություն:
Մասնավորապես`արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը դոնորն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից: Աշխատանքի չներկայանալու մասին աշխատողը պարտավոր է գործատուին տեղեկացնել ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Գործատուն կամ նրա ներկայացուցիչը չպետք է խոչընդոտի դոնորին արյունը կամ դրա բաղադրիչները հանձնելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net