Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական է․ Վիկտոր Ենգիբարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելը ընկերներ,

երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։

Առողջ եղեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել