11 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, Մեքսիկա

Հունիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել