Վարչաետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին, համավարակի ընթացքում երկրում փակված աշխատատեղերին:
Նա նշեց, որ ապրիլի դրությամբ ՀՀ-ում փակվել է 71 հազար 471 աշխատատեղ. «Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ: Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև, եթե մենք ամբողջությամբ կենտորնանանք միայն առողջապահական սեգեմնտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կուենանանք, այլև տնտեսական փլուզում ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»:
Վարչապետի խոսքով մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է․ «Դրա համար անհրաժեշտ է նաև, որ մենք բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները և խրախուսենք մյուսներին նույնը անել»։