ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չօգտվեց կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից, հիմա հարցնում է, թե ով է իր վարկերը փակելու․ Արման Եղոյան

ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը, բողոքելով Ազգային Ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններից, ասել է․ «Բոլորս պարտավորություններ ունենք. վարկեր ունեմ, ո՞վ է դրանք փակելու, պիտի ասենք շնորհակալություն, որ հարց բարձրացրիք՝ թոշակը տալու եք, թե ոչ, մնացել է թոշակն էլ մեզ չտաք»։

Պարոն Թոխյանը հավանաբար մոռանում է, որ Ազգային Ժողովը, կարևորելով ՍԴ դատավորի սոցիալական երաշխիքները, ընդամենը վեց ամիս առաջ ՍԴ յոթ դատավորների, այդ թվում իր համար նախատեսել էր կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու համակարգ։

Այն ժամանակ պարոն Թոխյանը չօգտվեց այդ հնարավորությունից, հիմա հարցնում է, թե ով է իր վարկերը փակելու։ Հուսով եմ, որ իր պաշտոնավարման երկար ու ձիգ 23 տարիների ընթացքում՝ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը քննելիս, պարոն Թոխյանը չի առաջնորդվել նույն մտավախությամբ, թե ով է իր վարկերը փակելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել