Նոր Նորքում վերջին երկու ամսում 15 աղբամուղ է փակվել․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։

Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբարկղեր, առայժմ՝ մի տեսակի, իսկ շուտով նաեւ՝ աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել