Կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան գնելիս քաղաքացիները վճարում են գումարների մի մասը, այնուհետև կառուցապատողը սնանկ է ճանաչվում․ նոր նախագիծ՝ խնդրի լուծման համար

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փոխվարչապետի գրասենյակի կողմից մշակված «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրա­ռության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազ­մա­բնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռք­բերման նպատակով քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է տվյալ շենքի կառու­ցապատման համար անհրաժեշտ գումար­ների մի մասը, այնուհետև տարբեր պատ­ճառ­ներով նշյալ կառուցապատողը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առա­ջարկ­վում է հնարավո­րու­թյուն ընձե­ռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևա­կերպել (հետևաբար՝ ԱԱՀ-ով հար­կել) այն գումարով, որոնք քաղա­քա­ցիները հավել­­յալ կվճա­րեն շենքի կառուցապա­տումն ավար­տին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հար­կա­յին օրենս­գրքով սահմանված ընդ­հանուր կար­գա­­վո­րում­ների համա­­­ձայն՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդ­վածի 7-րդ մասի համաձայն՝ Կառավարության որո­շում­ների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրա­կան արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուց­ման գումարը` առանց ԱԱՀ-ի:

Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդ­վածի 7-րդ մասով սահմանված կար­գա­­­վորման շրջանակներում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղա­­­­քացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղա­քացիների կողմից համարվում է ոչ իրատեսական:

Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքներն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու գոր­ծարք­ները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրա­­ռության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գործարքներ համա­­րելու պայմանները:

Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել կառուցվող բազմաբնակարան կամ ստո­րա­բաժանված շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքներն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու գոր­ծարք­ները Հայաստանի Հանրապետության հար­­կային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրա­ռության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գործարքներ համարելու պայմանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել