Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 22.06

Հունիսի 22-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 9,008,850 է։ Մահացել է 469,239 մարդ, բուժվել՝ 4,468,436-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 591,465-ի։ Բուժվել է 343,847 մարդ, մահացել է՝ 8,196-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,742-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 207,525 դեպք։ Ապաքինվել է 166,427 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 188,897 դեպք է գրանցվել, մահացել է 4,974 մարդ, բուժվել՝ 161,533-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 13,207 անձի մոտ, որից 7,168-ն ապաքինվել են, 161-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 908-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 761 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 20,588-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 9,131 է, վիրուսից 360 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,292,867 վարակված, 120,121 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել