ՀՀ նախագահից լիազորություն չենք փորձում վերցնել։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությանը, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։
«Հարգելի՛ գործընկերներ, ես տեսա, որ մեկնաբանություններ կան, թե մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել։ Ուզում եմ փոխանցել, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտել ու հստակ կարգավորում մտնցել, ինչը և անում ենք։ Այնպես որ խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել», – ասաց խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։