Հիվանդը հաղթահարել է թե՛ հեմոռագիկ ինսուլտի, թե՛ կորոնավիրուսային հիվանդության բարդությունները․ ԲԿ

43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ինսուլտի ախտանշաններով՝ հանկարծկի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո կաթվածի թիմն անմիջապես կատարել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ գլխուղեղի ԿՏ անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ եւ լաբորատոր հետազոտություններ: Ախտորոշվել են զարկերակների 2 խոշոր չափերի անեւրիզմաներ, որոնցից մեկն արդեն իսկ պատռված էր եւ հեմոռագիկ ինսուլտ էր առաջացրել: Վիճակը գնահատվել է ծանր: Որոշվել է կյանքի ցուցումով կատարել ներանոթային միջամտություն: Այն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ էնդովասկուլյար նյարդավիրաբուժական թիմը՝ ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ:

Ընդունված չափորոշիչի համաձայն, միջամտությունից առաջ հիվանդը Covid-19-ի թեսթ է հանձնել, արդյունքը եղել է դրական: Այս փաստն ավելի է բարդացնում է հիվանդի առողջական վիճակը, ինչպես նաեւ վարակման մեծ վտանգ է ներկայացնում բժշկական անձնակազմի համար: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, կիրառվել են համաճարակաբանական համալիր խիստ միջոցառումներ: Վիրահատության ընթացքում հիվանդի եւ բուժանձնակազմի համար օգտագործվել է հատուկ արտահագուստ՝ նվազագույնի հասցնելով բուժանձնակազմի վարակման ռիսկը: Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, ներանոթային ճանապարհով հեռացվել են անեւրիզմաները: Հետվիրահատական բուժօգնության պատշաճ կազմակերպման, ինչպես նաեւ Covid-19-ով պայմանավորված հետագա հնարավոր բարդությունների կանխարգելման նպատակով բուժմանը միացել են նաեւ նյարդաբանական եւ թերապեւտիկ թիմերը: Թիմային համատեղ պայքարի արդյուքնում հիվանդը հաղթահարել է թե հեմոռագիկ ինսուլտի, թե կորոնավիրուսային հիվանդության բարդությունները եւ ապաքինմամբ դուրս է գրվել»-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել