Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:
Վարչապետը իր ելույթի ընթացքում նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, թև կարող ենք ասել, որ ունենք բավական կայուն իրավիճակ. «Խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար միակ գործիքը կանոնները խստիվ պահպանելու մեջ է: Մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն տանել»։
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ դիմակների գները աստիճանաբար իջնում են։
Խոսելով Դեքսամետազոն դեղամիջոցի մասին վարչապետը նշեց, որ հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է և քննարկել են, որ այդ դեղամիջոցի պակաս ՀՀ-ում չկա․ «Դա բավականին մատչելի դեղամիջոց է, նախարարը հենց առաջին օրից կիրառվել է, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման որոշման շրջանակում է տեղի ունեցել: Բայց քանի որ դրա հետ կապված հիմա ավելի շատ արձագանքներ կան, ենթադրվում է, որ մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները կընդլայնվեն»։