Երաևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:
ՕՐՎԱ ԱՄՓՈՓ Covid-19
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 19-ից 21-ը`
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 443 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 215 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 861 պացիենտներին կատարվել է նմուշառում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 227 քաղաքացի:
21.06.2020թ. դրությամբ Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են 6260 քաղաքացի, որից Covid-19 վարակով հաստատված թվով 1747 պացիենտ, ում մոտ հիվանդությունը ընթանում է անախտանիշ, թեթև ընթացքով, ինչպես նաև միջին ծանրությամբ:
Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները»: