Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը «Երևան Սիթի» սուպերմարկետում պահպանվում են ոչ լիարժեք

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացրել Երևանի 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։

Առևտրի այս կենտրոններից մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաեւ «թեժ գծով»։

Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը թե «Երևան Սիթի» սուպերմարկետների, թե որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են թե ջերմաչափման, թե ախտահանման աշխատանքների գրանցումների, թե ախտահանիչ լուծույթների կիրառման հետ կապված խնդիրներ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/290037499039977/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել