Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այսօր մարզային ու քաղաքային իշխանության և Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի ու վշտի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, на улице и природа На изображении может находиться: огонь
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել