Հունիսի 21-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 8,842,537 է։ Մահացել է 465,462 մարդ, բուժվել՝ 4,393,006-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 583,879-ի։ Բուժվել է 339,142 մարդ, մահացել է՝ 8,101-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,623-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 204,952 դեպք։ Ապաքինվել է 163,591 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 187,685 դեպք է գրանցվել, մահացել է 4,950 մարդ, բուժվել՝ 160,240-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 12,729 անձի մոտ, որից 6,799-ն ապաքինվել են, 154-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 898-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 752 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 20,268-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 9,002 է, վիրուսից 350 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,267,387 վարակված, 119,854 մահ։