Ո՞ր դեպքերում է բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում արտահերթ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է արտահերթ հետևյալ ծառայությունների և վիճակների դեպքում`

1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.

5) ծննդօգնություն.

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):

(Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 4, 2-րդ կետ)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել