Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20268 դեպք, որոնցից.
- 9002-ն` առողջացած,
- 350-ը` մահվան ելքով,
- 10802 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 114–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 1-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 95754 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։ Կատարվել է 1968 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տղամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 19708, որից 8854-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10409-ը, մահվան ելքով դեպքերը՝ 332-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 113-ը, կատարվել է՝ 93786 թեստավորում: