Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 20.06

Հունիսի 20-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 8,716,985 է։ Մահացել է 461,206 մարդ, բուժվել՝ 4,295,723-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 576,162-ի։ Բուժվել է 334,024 մարդ, մահացել է՝ 7,992-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,507-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 202,584 դեպք։ Ապաքինվել է 161,384 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 186,493 դեպք է գրանցվել, մահացել է 4,927 մարդ, բուժվել՝ 158,828-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 12,238 անձի մոտ, որից 6,516-ն ապաքինվել են, 148-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 898-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 752 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 19,708-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 8,854 է, վիրուսից 332 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,238,065 վարակված, 119,342 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել