Մայիսի 25-ին 114 ավագ դպրոցում նախատեսված էր ատեստատների հանձնում, որն էլ իրականացվել է՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղի էր ունեցել ատեստատների հանձնման արարողություն և հիմնական ուշադրությունը հրավիրվել էր դպրոցի տնօրենի վրա։ Տեսանյութը մեծ վրդովմունք էր առաջացրել 114 դպրոցում սովորող աշակերտների և արդեն ավարտածների շրջանում, ինչից հետո մեկնարկեցին տարբեր ակցիաներ։ Աշակերտների կողմից, ովքեր հանդիսանում էին հենց այդ օրվա հիմնական կազմակերպիչները իրականացվեց ստորագրահավաք՝ ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի, որին մասնակցել է 1751 մարդ։ http://chng.it/NbMnTWTmdQ

Աշակերտները ներկայացրեցին նաև պարզաբանում․

«Մայիսի 25-ին Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում նախատեսված էր ատեստատների հանձնում, որն էլ իրականացվել է՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է եղել առանձին ժամ և ամեն ինչ արվել է իրավիճակին համապատասխան։ Հասկանալով, որ Վերջին զանգը չի կայանալու՝ մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս,  մտել ենք տնօրենի սենյակ և փորձել փոքրիկ անակնկալ անել»։ Աշակերտները նաև խնդրում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողամտություն դրսևորել, քանի որ իրենց արարքի պատճառով չպետք է տուժեր իրենց սիրելի ուսուցիչը։

Ստորագրահավաքին անմիջապես հաջորդեց աշակերտների վիդեո-չելենջը, որտեղ նրանցիցն յուրաքանչյուրը պարզաբանում էր ներկայացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

https://www.youtube.com/watch?v=uJ-u8C12Wyk

Ներկայումս տեղի է ունենում նաև մեկ այլ չելենջ՝ արդեն դպրոցն ավարտած երիտասարդների կողմից իրականացվող, որին միացել են 114 դպրոցն ավարտած Հայաստանում և արտասահմանում բնակվող տարբեր բնագավառների ներկայացուցիչներ /ինժեներներ, բժիշկներ, քաղաքագետներ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ և այլն։

Իրենց աջակցությունն են հայտնել նաև օտարերկրացիներ, ում մտահոգել է Խաչիկ Դաշտենցի դպրոցի շուրջ ձևավորված իրավիճակը»։

Հղումը՝ https://we.tl/t-Pm3BEQ7jLz

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել