Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր:
Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»: