Պտտահողմը Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավել բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների է տվել․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Պտտահողմը այսօր առավոտյան 11:15 կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավել բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների է տվել։

Մարդկային զոհեր չունենք։

Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել