Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց․ ԱՀ ՊՆ

Հունիսի 14-ից  20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 700 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել