Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ,
Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,-նշել է նա: