Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել։
Պատգամավորի նախագծով՝ վիրավորանքի դեպքում անձը դատական կարգով կարող է պահանջել ոչ թե մինչև 1 միլիոն դրամ փոխհատուցում, այլ մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցում։
Զրպարտության դեպքում այժմ անձը կարող է դատական կարգով պահանջել մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում պահանջել, իսկ նախագծով նախատեսվում է փոխհատուցման չափը դարձնել մինչև 10 միլիոն դրամի չափով փոխհատուցում։