Հաստիքային զենքից կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: