Հիվանդ մարդուն, որը այդ օրը արդեն սկսել էր բողոքել շնչառական խնդիրներից, երեկոյան ժամը 21։00 հանեցին դրեցին դրսում

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով նամակ է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Ինչ պետք է նայեն, կարդան մարդիկ, որ այս ճանապարհը չանցնեն, որտեղ է այդ ինֆորմացիան, որը հասանելի է սրտում սարսափը պահած մարդկանց, ով է ճիշտ ասում, ով է պատասխան տալու

Շատ կցանկանայի իմ ընտանիքի կորոնավիրուսի պատմությունը սկսել հարգալից խոսքերով, սակայն չեմ կարողանում։ Կպատմեմ Ձեզ իմ ընտանիքի պատմությունը։

Երկու ծնողս էլ հիվանդ են կորոնիրուսով, բոլորին հետաքրքրում է որտեղից, էական չէ, քանի որ այս երկրում դա հասկանալ հնարավոր չէ։

Ամեն ինչ սկսվեց նախորդ ուրբաթ, երբ ՊԱՊԱԻՍ ջերմությունը բարձրացավ, մտքներովս չանցավ, որ դա ԴԱ է, մինչև երկու օր անց ՄԱՄԱԻՍ ջերմությունն էլ չբարձրացավ։

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ – 8րդ հիվանդանոցի պոլիկլինիկան է, ոչինչ չարեց, ինչ հարցնում էի ասում էին շտապօգնություն զանգեք, այնտեղ հակառակն էին պնդում։ ՈՉԻՆՉ չարեց, այցի եկավ միայն 5 օր անց։

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ – հիասքանչ աջակցեցին, իհարկե մեկ ժամ կանչից ուշ մոտենալով, բայց անգամ փորձում էին հոգեբանական աջակցություն ցուցաբերել զանգով։

ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱնՈՑ – որտեղ շտապօգնությունը տարավ պապաիս, երեք օր պահելուց հետո, ոչինչ չանելուց հետո, 9 ժամվա ընթացքում թեստ արեցին, որի պատասխանը բացասական եկավ և հիվանդ մարդուն, որը այդ օրը արդեն սկսել էր բողոքել շնչառական խնդիրներից, երեկոյան ժամը 21։00 հանեցին դրեցին դրսում։

Մենք հաջորդ օրը տարանք մեր ծնողներին ԿՏ անելու, պարզեցինք որ երկուսի մոտ էլ երկկողմանի թոքաբորբ է, որը անգամ ԿՏ մասնագետը տեսնում է, որ վիրուսի ազդեցություն է, և բժիշկները զգուշացնում են, որ հանկարծ տուն չտանենք, ՄԻ ԲԱՆ ԱՆԵՆՔ հիվանդանոց տեղավորենք։

Ամբողջ օրը երկու հիվանդ /62, 68 տարեկան/ մարդկանց այստեղից այնտեղ տանելուց հետո, վերջապես ԾԱՆՈԹԻ միջոցով տեղավորեցինք վճարովի հիվանդանոց։

Կրկնակի հետազոտությունը ցույց տվեց նրանց վիրուսով վարակված լինելու փաստը։

Ընկերներիցս նրանք ովքեր դեռ փիլիսոփայում են, որ չեն հավատում կամ ․ ․ ․ թող գան աչքերիս մեջ նայեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել