Արմեն Աշոտյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության՝ վկայի դատավարական կարգավիճակով:

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր հարցաքննությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել