Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ:
Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածքով:



