Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կաատրել, որում ասվում է․
«Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները։
2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզից քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած ծրագրով Հրազդան քաղաքում նախատեսված է բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում:
Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է մեզ համար:
Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն է 96.424.300 ՀՀ դրամ, որից 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը:
Սուբվենցիոն լայնածավալ ծրագրերի արդյունքում հերթով լուծելու ենք քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները և էտալոնայինԿոտայք ունենալո’ւ ենք»: