Բնակչության համար գազի սակագինն անփոփոխ կմնա:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Բնակչության համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար, իսկ սոցիալապես անապահով սպառողների համար՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: