Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1446 է, որոնցից 538-ը՝ առողջացած, 28-ը՝ մահվան ելքով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 880 քաղաքացի»: