Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:

Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:

Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:

Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:

Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ և արհեստավարժ դատավոր: Հետևաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:

Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել