Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից.
- 8266-ն` առողջացած,
- 319-ը` մահվան ելքով,
- 10462 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 110–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 9-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 91943 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։ Կատարվել է 1951 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 18698 , որից 7560-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10728 -ը, մահվան ելքով դեպքերը՝ 309-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 101-ը, կատարվել է՝ 89992 թեստավորում: