Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը:
Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։
Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևն արդեն հասանելի է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության (hb))։
Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորվել են հանրային միջոցներից և արդեն հրապարակել են իրենց 2019թ․ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը՝ ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով (Հաշվետվական ձև՝ 251), ապա հաշվետվության վերահրապարակման անհրաժեշտություն չի առաջանա։