Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 665 նոր դեպք․ ԱՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, ապաքինվել է ևս 746 մարդ, հայտնում են ԱՆ-ից։
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել