Սանկտ-Պետերբուրգից չարտերային թռիչքով ՀՀ վերադարձավ 225 քաղաքացի, որոնցից չորսը՝ զինակոչիկ

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան:

Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:

Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել