Ոստիկանները ստուգում են՝ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթուղթ ունեն, թե՝ ոչ

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում։ Նրանք մոտենում են քաղաքացիներին՝ իմանալու, արդյո՞ք քաղաքացիներն իրենց մոտ ունեն անձը հաստատող փաստաթուղթ, թե՝ ոչ։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 116-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հունիսի 17-ից «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»։

Նշենք, որ դիմակ չկրելու համար քաղաքացիները տուգանվում են 10 հազար դրամով, իսկ եթե չունենան նաև անձը հաստատող փաստաթուղթ, ապա կտուգանվեն յուրաքանչյուր խախտման համար առանձին՝ ևս 10 հազար դրամ՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար։

https://www.facebook.com/www.police.am/videos/694937527950180/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել