Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաքսի մեքենայի նկարներ է հրապարակել, որի մասին նշել է, որ վարորդը պոլիէթիլենով մեկուսացրել է դիմացի նստատեղերը հետևի նստատեղերից և կրում է դիմակ։ Նա շնորհակալություն է հայտնել հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:
«Եվս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվում բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները»։