Հունիսի 16-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 8,084,396 է։ Մահացել է 438,399 մարդ, բուժվել՝ 3,916,886-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 544,725-ի։ Բուժվել է 293,780 մարդ, մահացել է՝ 7,274-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,065-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 192,439 դեպք։ Ապաքինվել է 152,675 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 181,298 դեպք է գրանցվել, մահացել է 4,842 մարդ, բուժվել՝ 153,379-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 10,662 անձի մոտ, որից 5,948-ն ապաքինվել են, 126-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 879-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 724 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 17,489-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 6,571 է, վիրուսից 293 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,124,155 վարակված, 116,567 մահ։