Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից

Հանգիստ գնացեք տուն։ Այս մասին ԱԱԾ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը, որի խոսքով՝ ինքը հեռանում է, քանի որ հանդիպում ունի։

Զոհրաբյանի հետ հեռացավ նաև Վահե Էնֆիաջյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մյուս անդամները։

Այնուհետև ԱԱԾ շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը։ Նա ևս մեկ անգամ պնդեց, որ գործը շինծու է։

Նրա խոսքով՝ դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու մասին, որը քննարկվելու է վաղը․ «Վաղը կտեսնեք»։

Միջնորդությունն արդեն ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց, նստեց մեքենան և հեռացավ։

Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել