«Ես ոչ մի օրինախախտում չեմ արել․ ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը»,- գրել է ըմբշամարտիկ, օլիմպիական բրոնզե մեդելակիր Ռոման Ամոյանը «Ֆեյսբուքի» իր էջում։ Ամոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը փորձել եմ հասկանալ, թե ինչ՞ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին՝ կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից և անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք և որեիցե ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։
Մի՛ պառակտեք և թշնամացրեք ազգը,մի բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ»։
Լուսանկարը՝ Armsport-ի