ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության։ ԱԱԾ շենքի բակում են հավաքվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։

Լրագրողների հետ զրուցում ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ այսօր էլ Երևանի քաղաքի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են մոտակա բաժանմունքներ տեղափոխել, բերման ենթարկել գործի հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց։

Նրա խոսքով՝ ոչ մի այլ մանրամասների չեն տիրապետում, բայց նախնական տեղեկություն ունի, որ Ծառուկյանը շուտով դուրս կգա ԱԱԾ-ից։

«Տարբեր երկրների դեսպաններ զանգել և իրենց մտահոգություն են հայտնել։ Այսօր էր, վաղն էլ հանդիպումներ են տեղի ունենալու քաղաքական ուժերի հետ, հասարակական գործիչների հետ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել