Ով դիմակ չի կրում ինձ համար հանցագործ է․ Հայկ Մարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ելույթի ընթացքում նշեց, որ նշեց, որ դիմակ չկրողներն իր համար հանցագործ են. «Դիմակ չկրելը հերոսություն չէ: Հակառակը՝ եթե դուք վարակակիր եք, չգիտեք այդ մասին ու դիմակ չեք կրում, ինձ համար հանցագործ եք: Դիմակ չկրելով՝ անում եք հանցագործություն: Ձեր դիմակը պաշտպանում է դիմացինին, իսկ դիմացինի՝ ձեզ: Միայն բոլորի դիմակ կրելով բոլորը կլինեն պաշտպանված»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել