Արսեն Ջուլֆալակյանը՝ Ռոման Ամոյանի ձերբակալության տեսանյութի մասին

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոման Ամոյանի ձերբակալության տեսանյութին։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում…)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանները Ազգային ժողովի տարածքից բերման էին ենթարկել  ըմբիշ Ռոման Ամոյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել