Այս ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին կհասնի Եվրոպական դատարան, եթե անգամ դա ինձ կյանք արժենա․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատագամվոր Նաիրա Զոհրաբյանին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք իրավապաշտպաններ, կազմակերպություններ և եվրոպացի փաստաբաններ՝ ստանձնելու նրա պաշտպանները։

Այս մասին իր ելույթում հայտարարեց պատգամավորը։

«Այս իրավական, ֆուտուրիստական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին կհասնի մինչև Եվրոպական դատարան, ես ձեզ դա խոսատնում եմ, եթե անգամ դա ինձ կյանք արժենա, ես ասում եմ՝ ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք՝ մեռնելու վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել