«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։
Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները։