Հունիսի 18-ին կիրականացվի Պետրոպավլ-Երևան չարտերային թռիչքը․ տոմսի արժեքն է 195 ամ․ դոլար

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Պետրոպավլ-Երևան «Armenia» ավիաընկերության NGT 1708 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 18-ին ժամը 18։25-ին։

Տոմսի արժեքը կազմում է 195 ամ․ դոլար։

Տոմսերը հնարավոր է լինելու նույն օրը գնել տեղում՝ Պետրոպավլ օդանավակայանում։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝

https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus

https://www.gov.am/am/covid-travel-restrictions/

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:

Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել