Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
«Ինձ համար շատ հպարտության զգացում առաջացնող երևույթ է, երբ մանկությանս տարիների իմ հերոսը հետո դառնում է իմ քաղաքական ղեկավարը, ու այսօր՝ ամեն գործ անելուցս, մի բարի բան անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս, մանկության հերոսիս խոսքերը՝ ինչ անում ես, պիտի դիմացինիդ մասին ևս մտածես»,- իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը։