Ազգային ժողովում, իր ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ իր հետ կապված վերջին իրադարձությունները կապված են հունիսի 5-ին անցկացրած քաղխորհրդի նիստի հետ և հրապարակեցին իրենց դիրքորոշումը։
«Խոստումները տված է երկու տարի, այն, ինչ-որ անհրաժեշտ է ժողովուրդը լսեր, լսում էր և բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա սարքած, արածը քանդվել ա, ձախողվել ա։ Լիարժեք առաջին օրվանից եմ ասել, ձեր կողքին եմ եղել, այո, մեկ երրորդը տվել եմ, այո, Փաշինյանի հետ, որ հրավիրել ա՝ ստորագրել եմ հուշագիրը, ցանկացած սկզբունք ցանկացել եմ աջակցել, բոլոր հարցերով, որ ինչ-որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն կայանա, բայց ֆեյսբուքով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ը՝ 500 հոգի, որ այսօր այլանդակությունները գրում ա, վիրավորանք։ Ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարա կառավարես։ Այսօր ծայրահեղ իրավիճակ ա բոլոր ոլորտներում»,- իր խոսքում նշեց Ծառուկյանը։
Նա նշեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն անելու համար 20 միլիարդ դոլարի ներդրում է բերել, ինչի մասին կարող են հարցնել Արթուր Ջավադյանին, Նիկոլ Փաշինյանին․ «Ասում ա ժողովուրդ, դուք աղքատ եք, որ հարկավոր ա գլխով հարուստ լինել։ Ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասա՞ծ ա։ Մարդը ո՞նց հարուստ լինի, պայման, հնարավորություն ստեղծի, խոսք եք տվել»։
Գագիկ Ծառուկյանը ասաց, թե ով իր շահի համար է անում թող ադրբեջանցի, թուրք լինի։ «Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախու՞մ եք»,-հարց հնչեցրեց նա։
Նա նաև հայտարարեց, որ երկրում «համաճարակը տապալված է» և 3 ամիս անց սով է սկսելու։
Ինչպես արդեն հայտնել ենք, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում