Հարգարժան, սիրելի Արթուր Դավթյանը թող հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա, բերի, սիրով քննեք, լսենք, զրկենք, դատենք բոլորին, պատժենք․ Տիգրան Ուրիխանյան

Ազգային ժողովի պատագամոր Տիգրան Ուրիխանյանը հարց-առաջարկ ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․

«Առաջարկում եմ դադարեցնենք այս գործընթացը․ մեր հարգարժան, սիրելի Արթուր Դավթյանը թող հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա, բերի, սիրով քննեք, լսենք, զրկենք, դատենք բոլորին, պատժենք։ Ես չունեմ համոզմունք, հարգարժան պարոն Դավթյան։ Կանե՞ք։ Ընդունեք էլի սա։ Հիմա ոնց բռնեմ քվեարկեմ, հետո ձեզ մի փոխվարչապետ գրի, դուք հանկարծ հետ վերցնեք»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել